կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-19 08:25
Քաղաքական

Մեխանիզմներն սկսեցին աշխատել

Մեխանիզմներն սկսեցին աշխատել

«Անգամ իշխանական մամուլն այս օրերին գրում է, թե իշխանությունների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել ընտրություններն անցկացնել առանց  ընտրակեղծիքների: Մի կողմ թողնենք այն, որ նախկինում ընտրակեղծիքների մասին ձկան նման լռող լրատվամիջոցները, փաստորեն, վերջապես խոստովանում են, որ ՀՀԿ-ի «փայլուն» հաղթանակներն այնքան էլ «փայլուն» չեն եղել: Բայց վերը նշված տեքստի մեջ մեկ այլ խոստովանություն եւս կա. կնշանակի՝ մրցակիցներին ասպարեզից հանելը, որոշ ուժերի ներսում անվստահություն առաջացնելն ու դրանք ներսից կազմաքանդելը որոշակի նպատակ են ունեցել՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ընտրակեղծիքների «անհրաժեշտությունն» էն գլխից վերանա: Դաշտը մաքրել ու ամայացնել, որ եղած թեկնածուները իշխանական ներկայացուցչի համար որեւէ վտանգ չներկայացնեն: Որ սրանց հաղթելն այնքան միանշանակ լինի, որ կեղծիքներ անելու, փող ծախսելու, լուրջ ընտրարշավ կազմակերպելու իմաստն ինքնին վերանա:

Սակայն երեկ մեր ստացած տեղեկություններն այնուամենայնիվ խոսում էին այն մասին, որ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Բանն այն է, որ տարբեր աղբյուրներից տեղեկություններ են ստացվում, թե սկսել են Սերժ Սարգսյանի օգտին քվեարկողների ցուցակներ կազմվել: Նորից պետական ու համայնքային ծառայողների վրա պլաններ են դրվել՝ ներկայացնել իքս քանակի անձանց ցանկ, ովքեր պարտավորվում են քվեարկել իշխանական թեկնածուի օգտին: Եվ հիմա «ժեկերի» աշխատողները, տարբեր նախարարությունների չինովնիկները, թաղերում հեղինակություն ունեցող կանայք ու տղամարդիկ զբաղված են ցուցակներ կազմելով: Դժվար է ասել, թե ինչից կամ ումից է վախենում Հանրապետականը: Եվ ինչ իմաստ ունեն զգուշության դրսեւորում այս միջոցառումները: Փաստ է, որ մեխանիզմները կրկին սկսել են աշխատել»,- կարդում ենք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա խմբագրականում: