կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-16 12:00
Իրավական

Կալանավորը կարել է բերանը և պահանջում է Շամշյանին

Կալանավորը կարել է բերանը և պահանջում է Շամշյանին

Երեկ երեկոյան ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Կամո Պապյանը, ի նշան բողոքի, հայտարարել է հացադուլ և կարել է բերանը:

 

Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց տեղեկությունը և հայտնեց, որ բանտարկյալը հոգեկան խնդիրներ ունի: Կալանավորը դիմում է գրել և նշել, որ ինքը պահանջում է հանդիպում  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին հետ:

 

Նման դեպք է գրանցվել նաև  ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Հունվարի 14-ից բերանը կարած և հացադուլ հայտարարած կալանավոր Շալիկո Մանուչարյանը, սակայն, պահանջում է ոչ թե Շամշյանին, այլ` վերանայել իր քրեական գործը: 

 

Գոռ Ղլեչյանը հաստատեց նաև այս լուրը, եւ տեղեկացրեց, որ հացադուլավորը առանձնացվել է եւ գտնվում է հսկողության տակ: Կալանավորը, նախնական տեղեկատվության համաձայն, մեղադրվում է հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար` կրակել է ընթացող մեքենայի վրա: Սակայն հացադուլավորն ասում է, թե ինքն այդ ժամանակ հանրապետությունում չի եղել: