Հունվարի 31-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարան Նիոնում տեղի էր ունեցել մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը, որի արդյունքում Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվել էր 10-րդ խմբում:
Հայստանի Մ-21 տարեկանների հավաքականի մրցակիցներն են Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները:
Նույն օրը հաստատվել էր նաև մրցաշարի խաղացանկը, ըստ որի Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը երկրորդ տուրում՝ 2013 թ. օգոստոսի 13-ին, պետք է մրցեր Ղազախստանի հավաքականի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, երկկողմանի համաձայնությամբ փոխվել է Ղազախստանի և Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականների հանդիպման անցկացման ժամկետը: Հանդիպումը օգոստոսի 13-ի փոխարեն կկայանա օգոստոսի 11-ին: