կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-14 12:08
Հասարակություն

Բագրատյանի համար անշունչ առարկան ավելի թանկ է, քան մարդը

Բագրատյանի համար անշունչ առարկան ավելի թանկ է, քան մարդը

Շանթ Հարությունյաննը Facebook-ի իր էջում գրում է.


«Ողջ օրը կարդում ու լսում եմ Հրանտ Բագրատյանին ու մտածում, թե սա ո՞ւմ է հիմարի տեղ դնում, երբ գիշեր-ցերեկ հայտրարում է, թե անսխալական ու գրեթե հրաշագործ տնտեսագետ է: Ճիշտ է` տնտեսագիտությունը ամեն ոք չի, որ կհասկանա (ինչպես` ես), բայց պարզ տրամաբանությունն էլ հո տնտեսագետի դիպլոմը չի՞, որ տալիս է: Ասեմ, որ Հրանտ Բագրատյանին համարում եմ նորմալ, միջին կարգի խելացի մարդ, որը Հայաստանի համար իսկապես նշանակալի է: Ինչևէ: Էն «բարեփոխումների» համար, որ Բագրատյանն արել է, նորմալ երկրում կդատեին` որպես պարզ հանցագործի: Հիմա ասեմ` ինչու:

 

Երբ նա այդքան գլուխ է գովում, որ ինքը ազատականացրեց գները` բարեփոխելով տնտեսությունը (շուկայական հարաբերություններ, առաջարկ-պահանջարկ, միջազգային գներ կամ ինքնակարգավորվող շուկա և այլն), սա ճշմարտության մի մասն է միայն: Իսկ այ կատարած հանցագործության մասին լռում է, որի համար, մասնավորապես` ԱՄՆ-ում, կդատեին:  Այսօր ՀՀ քաղաքացին իր աշխատավարձը ստանում է մի երկրի դրույքով, որը վաղուց չկա: Խոսքը ՍՍՀՄ-ի մասին է: Եվ սրա մեղավորն ու հանցագործը նաև ու նախևառաջ հենց Հրանտ Բագրատյանն է: Փաստորեն, նրա համար անշունչ առարկան ավելի թանկ արժեք ունի, քան մարդը: Բենզինը, հացահատիկը և այլն, նրա համար ավելի թանկ են: Եթե այդպես չի, թող ասի` ինչու մարդու աշխատուժը չդարձրեց շուկայական, սակարկային, պայմանագրային:

 

Սովետում, ասենք, դասատուն, բժիշկը, ծխախոտագործը ստանում էին որոշակի գումար: Ռուբլու ինֆլացիային զուգահեռ` ռոճիկները ինդեքսավորվում էին: Ճի՞շտ է: Նույնը` ապրանքները: Եկավ մի պահ` Բագրատյանի կառավարությունը ապրանքների գները ազատականացրեց, իսկ մարդու աշխատուժը թույլ չտվեց, որ ինքնակարգավորվի: Կառավարությունը որոշեց, որ մարդը պետք է ստանա, ասենք թե` քսան դոլար: Էս դեպքում չեր նշվում, թե, ենթադրենք, միջազգային գները ուսուցչի կամ պաշտոնյայի որքան են: Այսինքն` նա թույլ չտվեց, որ մարդ որևէ գործատուի հետ սակարկի, իրեն ձեռնտու գնով (կամ փոխշահավետ) պայմանագիր կնքի: Սա բացահայտ մարդու շահագործում է, որը պատժվում է օրենքով: Կամ, օրինակ, դասատուն սովետում ստանում էր մի դրույքի դիմաց 100 ռուբլի, ինֆլացիայի արդյունքում դառավ, ենթադրենք, տասը հազար ռուբլի: Հետո էդ տաս հազարը փոխեցին դրամով (1 դրամը` 200 ռուբլի) ու կրկին շարունակեցին ռոճիկի ինդեքսացիան արդեն դրամով, բայց միևնույն է, հիմքը պահելով սովետի 100 ռուբլին: Այ սրա համար եմ ասում, որ այսօր ՀՀ քաղաքացին ռոճիկ է ստանում մի երկրի դրույքով, որը վաղուց մեռած է: Եվ սա Բագրատյանի շնորհիվ: Ինքը նաև խախտել է  ՀՀ Սահմանադրության 1-ին կետը, որտեղ ասված է` «Հայաստանը սոցիալական պետություն է»: Նա տարիներով չեր ընդունում (նկատի ունեմ իր վարչախումբը) աշխատանքի մասին օրենքը: Բայց միևնույնն է, խախտել է Սահմանադրությունը: Մեկ միլիարդ վարկ է ստացել իր կառավարությունը բարեփոխումների համարդ: Դրա մեջ մտնում էր նախ աշխատավորների իրավունքը պաշտպանող արհմիությունների կազմակերպումը: Նույնպես չի արել: Ու դատարանը կարող է պարզել ` Բագրատյանը սա չի արել չարամտորե՞ն, շահագործելո՞ւ համար մարդու աշխատանքը, թե՞ անգրագիտությունից»: