կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-17 15:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանե Գևորգյանի մազը քաշելը պայմանավորված է եղել նրա կողմից անեծքներ տալու հանգամանքով․ փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործը, որով մեղադրվում են 5 անձինք՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կառավարության շենք մուտք գործելու և այնտեղ, իբրև թե, բռնություն և զանգվածային անկարգություն կատարելու համար՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց նրանց փաստաբան Կարեն Հակոբյանը։

Այսօր վկաների հարցաքննության փուլն է, եթե հասցնեն, նաև տուժող Մանե Գևորգյանի հարցաքննությունը։

Մանե Գևորգյանի մասով Արմեն Ղարիբյանին են մեղադրանք առաջադրել այն բանի համար, որ նա ենթադրաբար բռնություն է գործադրել Մանե Գևորգյանի նկատմամբ նրա մազը քաշելու ձևով։

«Իմ վստահորդը հայտարարել է, որ մազը քաշելը պայմանավորված է եղել Մանե Գևորգյանի կողմից նրա հասցեին անեծքներ տալու, զինվորների հասցեին անեծքներ տալու հանգամանքով, նա ասել է՝ «թե ինչու դուք չեք մեռել, եկել եք այստեղ»»,-պարզաբանեց փաստաբանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 10-ի գիշերը կառավարություն մտնելու համար բացի այս գործից կան նաև այլ գործեր, որոնցով այլ անձինք էլ են մեղադրվում։

Մանրամասն՝ տեսանյութում․