|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Ադրբեջանցի երիտասարդները վաղը բողոքի ակցիա են անցկացնելու Բաքվում ադրբեջանական բանակի զինվոր Ջեյհուն Գուբադովի մահվան կապակցությամբ:
Ըստ SalamNews-ի` այդ մասին տեղեկատվությունը տարածվել է սոցիալական ցանցերում:
«Մշտապես տեղեկություններ են ստացվում զինվորների մահվան մասին: Մեղավորները չեն պատժվում: Եթե մենք չասեն` stop, ապա ոչ ոք չի ասի»,- ասվում է հայտարարության մեջ եւ նշվում, որ ակցիան քաղաքական բնույթ չի ունենալու:
Հիշեցնենք, որ, ըստ vesti.az-ի, Դաշքեսանի շրջանում տեղակայված զորամասի զինծառայող Ջեյհուն Զաման օղլու Գուբադովը (ծնված 1994 թ.) մահացել էր պարեկության ժամանակ: Նախնական վարկածով` մահվան պատճառը սրտի կաթվածն էր: