|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի ընտրագրավը ուշ վճարելը պայմանավորված է նրանով, որ բանկերն այդ օրը փակ են եղել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց թեկնածուն և լրագրողներին խնդրեց չհարցնել, թե իրեն որտեղից գումար` ընտրագրավը վճարելու համար, միևնույն է` չի ասելու:
Սակայն Yerkir.am-ի հետ զրույցում թեկնածուն, այնուամենայնիվ խոսեց: Հարցին` ո՞վ է նրան օգնել վճարել ընտրագրավը, Հարութունյանը ասաց. «Իմ համակիր ընկերները»:
Իսկ, ընդհանրապես, կուսակցությունը որևէ հովանավոր չունի և ֆինանսական օգնություն չի ստանում, ընտրարշավի ժամանակ Հարությունյանն իրեն շռայլություններ թույլ չի տալու: «Նույնիսկ մարդիկ են եղել, որ եկել են կուսակցության գրասենյակ, մի 1000 դրամ խնդրել, չենք տվել, ասել ենք` մենք նման գործունեությամբ չենք զբաղվում»,- ասում է նա: