|
Փոխարժեքներ
23 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Այս շաբաթ ամերիկյան հասարակական-քաղաքական Newsweek ամսագիրը, որն ամեն շաբաթ է լույս տեսնում, ամբողջությամբ անցել է էլեկտրոնային տարբերակի. տեղեկացնում է Focus-ը: Օնլայն տարբերակը կոչվելու է Newsweek Global:
1933 թվականի փետրվարին հիմնադրված ամսագիրը իր 80-ամյակին չձգեց ընդամենը 2 ամիս: Newsweek-ի գլխավոր խմբագիր Թինա Բրաունը հայտարարել է, որ փոփոխությունները ոչ միայն ցանկալի են, այլեւ անհրաժեշտ:
Թղթային տարբերակից հրաժարվելը պայմանավորված է ֆինանսական դժվարություններով. վերջին շրջանում ամսագիրը կորցրել էր իր ընթերցողների մեծ մասին, իսկ գովազդները հիմնականում տեղադրվում են կայքում: Ի դեպ, նմանօրինակ դժվարություններ ունեն ամերիկյան այլ հրատարակություններ եւս: