կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-25 10:31
Քաղաքական

ԲՀԿ-ն և նրա ղեկավարները պայքարող չեն

ԲՀԿ-ն և նրա ղեկավարները պայքարող չեն

«ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին ես մինչ օրս ինչ ասել եմ, ենթադրելով եմ ասել, բայց համոզված: Հիմա ժամանակը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը՝ վերլուծելով ՀԱԿ-ԲՀԿ մեկտարյա համագործակցությունը:

 

«Ես պարզ ասել եմ ու կրկնում եմ, թեև իմ շատ կուսակիցներ համաձայն չեն ինձ հետ` ԲՀԿ-ն և նրա ղեկավարները պայքարող չեն, նրանք այլ բանի համար են ստեղծվել և այլ դեր ունեն այս հասարակության մեջ: Եվ, ընդհանրապես, ես առանց որևէ մեկին վիրավորելու եմ դա ասում: Ցավոք, Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած մարդ խոցելի է և թույլ, բայց հատկապես հարուստ մարդն ավելի խոցելի և թույլ է, նա չի կարող պայքարել, նա ուղղակի պետք է համակերպվի և տեղավորվի իշխանության կողմից ստեղծված նիշայի մեջ»,- հավելել է թերթի զրուցակիցը: