Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«168 ժամ»-ի տեղեկություններով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի`նախագահական ընտրություններում չառաջադրվելու որոշումից հետո ԲՀԿ տարածքային կառույցներից անդամների արտահոսք է սկսվել: ԲՀԿ-ի հատկապես մարզային կառույցների պատասխանատուները, ովքեր մշտապես համագործակցել են ՀՀԿ-ական մարզպետների հետ, հիմա մտահոգված են, որ ընտրություններից հետո կարող է իրենց նկատմամբ «որս» սկսվել:
Թերթի աղբյուրների համաձայն` մեծ թվով ԲՀԿ-ականներ «Բարգավաճ Հայաստանից» դուրս գալու դիմումներ են ներկայացրել, ինչը կուսակցության ղեկավարությունն առայժմ փորձում է կանխել տարբեր հիմնավորումներով ու խոստումներով: ԲՀԿ-ի վերնախավի ներկայացուցիչները կուսակցության մարզային ու շարքային անդամներին փորձում են համոզել, որ նախագահական ընտրություններից հետո կուսակցությունը ոչ միայն կրկին կոալիցիայի մաս է դառնալու, այլև հաղթելու է 2013 թվականի Երևանի ավագանու ընտրություններում և ունենալու է քաղաքապետ: Այս հիմնավորմամբ ԲՀԿ-ում ցանկանում են կանխել հատկապես այն կուսակցականների արտահոսքը, ովքեր այդ ուժին անդամակցել են բացառապես այն պատճառով, որ ԲՀԿ-ն իշխանության մաս է կազմել:
Սակայն տատանվող ԲՀԿ-ականներին վստահություն են ներշնչում ոչ այնքան կուսակցության ղեկավարության հիմնավորումները, որքան այն, որ նրանց ներքին կարգով հրահանգ է իջեցվել` նախապատրաստել ընտրական հանձնաժողովներում վստահելի ԲՀԿ-ական ցուցակները, որոնք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար: