կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-30 00:21
Քաղաքական

Հայաստանի Կոմկուսի համագումարում կառաջադրվեն 2 թեկնածուներ

Հայաստանի Կոմկուսի համագումարում կառաջադրվեն 2 թեկնածուներ
Այս պահին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության 38-րդ համագումարը, որտեղ պետք է ընտրվի Կենտկոմի առաջին քարտուղարը: Պարզվում է՝ Ռուբեն Թովմասյանից բացի թեկնածու է առաջադրվելու նաև Երևանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը, ով ջերմ հարաբերությունների մեջ չէ Թովմասյանի հետ: Նրա թիկունքին Գյումրիի փոխքաղաքապետն է ,ով այս պահին նստած է նրա կողքին: