Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Վլադիսլավ Մանգասարյանը և իր փաստաբան Հակոբ Ճառոյանը լրագրողների հետ հանդիպմանը պետք է փաստերով հակադարձեին սփյուռքահայ Էդմոն Խուդյանի հայտարարություններին եւ հիմնավորեին դրանց կեղծ լինելը: Սակայն ասուլիսի հենց սկզբից նրանց առաքելության համար անբարենպաստ պայմաններ էին ստեղծվել: Սրահի լույսերը գնացել էին, սակայն դա գործարարի համար, ըստ երևույթին խնդիր չէր, քանի որ նա հրահանգեց.«Ո՞վ կա էստեղ, մի հատ զանգի տես խի՞ լույս չկա»: Չնայած, որ ասուլիսի մեկնարկից բավական ժամանակ էր անցել, սակայն շահագրգռված լրագրողները քիչ էին, Մանգասարյանը առաջարկեց մի փոքր էլ սպասել' պատճառաբանելով, թե դրսում ձյուն է, դրա համար են երևի ուշանում: Տեսնելով, որ լրագրողների հոսք չի նկատվում, գործարարը սկսեց ծանոթությունը ներկաների հետ, ապա ակնարկեց, որ շահագրգռված կողմից ոչ ոք չկա: Գարծարարը նախ լրագրողներին ներկայացրեց իր տեսակը, ապա որոշակի փաստեր ներկայացրեց: Խոսելով իր և Սերժ Սարգսյանի եղբոր հարաբերություններից, գործարարն ասաց, որ ցավում է, որ խայտառակ է արել Լևոն Սարգսյան անունը, սակայն միաժամանակ նշեց, որ դրանում նրա մեղքն էլ կա:
Մանգասարյան տեսակի, թղթերի հանդեպ իր ունեցած հակակրանքի, Սերժ Սարգսյանի եղբոր և այլ հետաքրքիր «փաստերի» մասին պատմում է ինքը' գործարարը: