Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամենամյա պատվաստման խնդիրը կարող է լուծվել մոտակա 3-5 տարում. տեղեկացնում է doctors.am-ը:
Գիտնականները պնդում են, որ մշակել են այնպիսի համապիտանի պատվաստանյութ, որը ցմահ պաշտպանություն է ապահովում գրիպի բոլոր շտամներից, ներառյալ` նաև թռչնի և խոզի գրիպները:
Պատվաստանյութի մշակմամբ զբաղվել է վարակաբան-գիտնականների մի խումբ` պրոֆեսոր Ջոն Օքսֆորդի ղեկավարությամբ, Սբ Բարդուղիմեոսի Լոնդոնի թագավորական հիվանդանոցից:
Կլինիկական փորձարկումները պարզել են, որ գրիպ-V կոչվող դեղամիջոցը իմունային համակարգին թույլ է տալիս ճանաչել վարակի այն մասը, որը միանման է բոլոր շտամների մոտ: Իսկ դրանց արտաքին թաղանթը փոխվում է, ինչը մինչ օրս ստիպում էր գիտնականներին նորանոր պատվաստանյութեր ստեղծել:
Բացի այդ, կամավորների շրջանում անցկացված ուսումնասիրություններն ապացուցել են, որ պատվաստանյութը նվազեցնում է ախտանշանների արտահայտումը: Ընդ որում` պատվաստվածների իմունային համակարգերն ավելի ակտիվ են:
Մասնագետներին նաև հաջողվել է պարզել, թե դեղամիջոցի որ չափաբաժինն է առավել արդյունավետ: