|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Կորոնավիրուսի դեմ բնակչությանը պատվաստելու արշավի նախապատրաստման ընթացքում կատարված սխալները խլել են մոտ 10 հազար մարդու կյանք. ասել է Բուլղարիայի տեխնիկական կառավարության առողջապահության նախարար Ստոյչո Կացարովը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պատվաստումներ կազմակերպելիս Բուլղարիան առաջնահերթություն չէր տալիս 60-ից բարձր քաղաքացիներին և լուրջ հիվանդություններ ունեցողներին: Փորձագետների կարծիքով՝ սա հանգեցրել է համաճարակի երկրորդ ալիքի ժամանակ մոտ 10 հազար հիվանդի մահվան, այդ կյանքերը կարող էին փրկվել, քանի որ մահացածների մոտ 80%-ը տարեց քաղաքացիներ էին»,- ասել է Կացարովը:
Նախարարը նշել է, որ նախապատվությունը տալով բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերության պատվաստանյութին՝ Բուլղարիան դրա պակասի առաջ է կանգնել: Դեղամիջոցի մատակարարման ուշացման պատճառով մինչև փետրվարի վերջը երկրում կարողացավ պատվաստվել ոչ ավելի, քան 200 հազար բնակիչ:
Ներկայումս Բուլղարիայում պատվաստված է բնակչուևթյան 16,2%-ը: