|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Օգոստոսի 28-ին 160 հազար մարդ բողոքի ակցիաների է դուրս եկել ամբողջ Ֆրանսիայում. հայտնում է France-24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները:
«Պատվաստանյութը լուծում չէ»,- ասում է թոշակառու Հելեն Վիերոնդիլսը, որը մասնակցել է մայրաքաղաքում բողոքի ակցիային:
Մարդիկ վրդովված են COVID-19-ի դեմ պատվաստումների բժշկական անցագրերի համակարգից, որը «անարդարացիորեն սահմանափակում է չպատվաստված քաղաքացիների իրավունքները»:
Օգոստոսի 28-ի երեկոյան իշխանությունները գրանցել էին 222 առանձին բողոքի ցույցեր ամբողջ երկրում, այդ թվում՝ 14.5 հազարանոց ցույց՝ Փարիզում: Բորդոյում ցուցարարներն ասել են, որ հրաժարվում են պատվաստել իրենց դպրոցական երեխաներին:
«Մենք լաբորատոր առնետներ չենք»,- վանկարկում էր 11-ամյա տղան, որը քայլում էր հոր հետ:
Նրա հոր խոսքով, որը մեջբերում է France-24-ը, ֆրանսիացիները «ապրում են ազատ երկրում, որտեղ չկան զանգվածային պատվաստումները հիմնավորող հիվանդության թվեր»: «Հարկադիր պատվաստումը ոչնչով չի տարբերվում բռնաբարությունից»,- շեշտել է նա:
Ըստ ֆրանսիական համակարգի՝ ցանկացած ոք, ով ցանկանում է հասնել ռեստորան, թատրոն, կինո, ճանապարհորդել հեռավոր գնացքներով կամ այցելել առևտրի կենտրոններ, պետք է ներկայացնի պատվաստման փաստաթուղթ կամ բացասական թեստ: Բողոքի ակցիան ավանդաբար անցկացվում է շաբաթ օրերին: Համեմատության համար օգոստոսի 21-ին 175 հազար մարդ երթով անցել է Հինգերորդ Հանրապետության փողոցներով: