| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նամանյա Վիդիչի կարծիքով` Ռիո Ֆերդինանդը չի ավարտել իր լավագույն ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում».տեղեկացնում է The Telegraph-ը:
«Ռիո Ֆերդինանդը նշանակալի դեր է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդում», թեեւ կենտրոնական պաշտպանի հանդեպ սըր Ալեքս Ֆերգյուսոնի վստահությունն ակնհայտորեն նվազել է: Ֆերդինանդն այսօր դարձավ 33 տարեկան: Նա հանձնարարություն է ստացել Ֆերգյուսոնից վերանայել իր մոտեցումը պաշտպանությունում, վերջինիս կարծիքով` պաշտպանը գցել է տեմպը: Անգլիայի նախկին ավագը Ֆաբիո Կապելոյի կողմից ներառված չէ Իսպանիայի և Շվեդիայի դեմ կայանալիք ընկերական հանդիպումներում, սակայն վերադարձել է իր լավագույն տպավորիչ խաղին «Մանչեսթեր Յունայթեդում»՝ Պրեմիեր լիգայում շաբաթ օրը հաղթանակ տոնելով «Սանդերլանդի» նկատմամբ,- ասել է Վիդիչը:
«Ես տեսնում էի, թե ինչ է կատարվում Ռիոյի հետ վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Սա խաղացող է, ով խաղացել է ամենամեծ խաղերն անցած մրցաշրջանում, օգնել է մեզ նվաճել Պրեմիեր լիգայի տիտղոսը, հասնել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց այնուամենայնիվ, մի վատ խաղից հետո մարդիկ ասում են նա այլևս այդքան լավը չէ: Ես կարծում եմ, որ նրանք սխալ են և Ռիոն ապացուցեց դա այսօր: Նա ցույց տվեց կարգ, վճռականություն և իր հնարավորությունների սահմաններում օգնեց նաև խաղընկերներին»,- հավելել է նա:
Վիդիչը կարծում է, որ Ֆերդինանդն անտեղի քննադատության ենթարկվեց և չափազանց շուտ է նրա մասին այդպես գրելը: