Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոալիցիան արհեստական ու մտացածին է, չկա գաղափարական ընդհանրություն: ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն կորցրել են իրատեսության զգացողությունը, մեկը կառուցված է վարչական ռեսուրսի, մյուսը` փողի վրա. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԺԱՄ վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանը եւ վստահեցրեց, որ կոալիցիան գարնանը կփլուզվի:
Նա համոզված է, որ ներկայիս հրաժարականների շղթան նախընտրական վերադասավորումներ են: Դրանք որակելով թույլ քայլեր` Մկրտչյանը հրաժարականների պատկերը համեմատեց ծանրաբեռնված խաչմերուկի հետ, երբ վիճակը կարգավորելու համար պետք է փոխել ոչ թե այդտեղի ոստիկանին, այլ կատարել լուրջ բարեփոխումներ:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականին` ՀԺԱՄ վարչության նախագահը նշեց, որ այս կերպ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին զրկեց իր թիկունքում խաղալու հնարավորությունից: Սրանում Մկրտչյանը համոզվել է հատկապես երեկ, երբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր հրաժարականով ինքը ցույց տվեց, թե որքան հավատարիմ է նախագահին:
«Կարծես թե նախագահը թագավորն էր, նա էլ նազիր-վեզիրը, որ հավատարմությունն է ապացուցում»,- նշեց ՀԺԱՄ վարչության նախագահը եւ հավելեց, որ քաղաքական գործիչ Հովիկ Աբրահամյանը, նշանակվելով ՀՀԿ շտաբի պետ, ասպարեզից դուրս մղվեց: