Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Եվրամիությունը կփլուզվի Մեծ Բրիտանիայի պատճառով. հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույը բրիտանական Guardian թերթին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ձգումը` Միացյալ Թագավորությանը վերադարձենլ այն լիազորությունները, որոնք վերցրել է ԵՄ-ն, կարող է հանգեցնել ԵՄ-ի փլուզմանը եւ մեծ վնաս հասցնել ոչ միայն Եվրոպայի տնտեսական տարածքին, այլ նաեւ հենց Բրիտանիայի:
«Եթե ամեն պետություն գոյություն ունեցող օրենքներից ամենաշահավետներն իրենով անի եւ հրաժարվի ամենատհաճներից, Միությունը` ընդհանուր առմամբ, եւ միասնական շուկան` մասնավորապես, շատ արագ կփլուզվեն»,- զգուշացրել է Ռոմպույը:
Նա նաեւ նշել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրներն իրենց պահանջարկներն ու շահն ունեն, որոնք մշտապես պահվում են ուշադրության կենտրոնում:
«Մեծ Բրիտանիայի ներդրումն ավելի մեծ է, քան ինքը հասկանում է: Այդ ներդրումը վճռական դեր ունեցավ ԵՄ կորիզի, միասնական եվրոպական շուկայի` աշխարհի ամենամեծ շուկայի ստեղծման գործում»,- ընդգծել է Ռոմպույը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը ծրագրում է հանրաքվե անցկացնել երկրի` ԵՄ կազմից դուրս գալու հարցով: