Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեեւ հայ-թուրքական արձանագրությունները վավերացված չեն, նույնիսկ կիսամեռ վիճակում են, սակայն դրանք լավագույն փաստաթղթերն են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարգավորելու համար. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը.
«Ինչքան էլ դա ծանր եւ անընդունելի լինի հայ եւ թուրք հասարակությունների համար, դրանից ավելի լավ փաստաթուղթ ո'չ Հայաստանը, ո'չ Թուրքիան չի ընդունի»,- նշեց նա:
Ըստ քաղաքագետի` եթե հետագայում էլ վերսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ապա դա արվելու է միայն արձանագրությունների տրամաբանության շրջանակներում:
Գուցե այս անգամ հայկական կողմն ավելի զգուշավոր լինի եւ նախապայմաններ դնի մինչ գործընթացի սկսելը, գուցե գործընթացի ֆորմատը որոշակիորեն փոխվի, սակայն հենքը լինելու են արձանագրությունները, որոնցում, ըստ քաղաքագետի, խոսք չկա ո'չ Արցախի, ո'չ Ադրբեջանի մասին, եւ պատմական անցյալի մասին էլ նշվում է ոչ հստակ եզրույթներով, ինչը հնարավորություն է տալիս հայկական եւ թուրքական կողմերին այդ կետը մեկնաբանել յուրովի: