Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր, Վահե Հովհաննիսյանը հերթական հոդվածն է հրապարակե(լhttps://news.am/arm/news/768361.html)։ Հոդվածում Վահե Հովհաննիսյանը, վարչապետ կոչեցյալին, մեղադրում է անադեկվատության մեջ, այն է՝ երկիրը փլուզվում է, իսկ այդ արարածը, որպես աննախադեպ երևույթ,խոսում է թոշակի չնչին բարձրացման մասին։ Եվ Վահեն նրան հարցեր է տալիս, թե տեսե՞լ է գնաճը և այլն։ Մի քանի օր առաջ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նույնպես մտահոգիչ հոդված էր հրապարակել (https://news.am/arm/news/767624.html): Ըստ Վարդան Օսկանյանի, վարչապետ կոչեցյալը, չունի դիվանագիտական և ռազմաքաղաքական փորձ, նա սահմանափակ գիտելիքներ ունի, լսող չէ, բայց կարծում է շատ գիտի։ Ըստ Օսկանյանի, այդ արարածը երբ եկավ իշխանության, չգիտեր, թե ինչ պետք էր անել արցախյան հարցում և հերթականությամբ թվում է նրա բարբաջանքները։
Թող ինձ ներեն, իմ կողմից հարգված Վահե Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը, բայց իմ համոզմամբ, նրանք երկուսն էլ կոպտորեն սխալվում են։
Այն որ , վարչապետ կոչեցյալը կիսագրագետ է, չունի ոչ դիվանագիտական, ոչ ռազմաքաղաքական տարրական գիտելիքներ, միանգամայն համաձայն եմ։
Իմ կողմից էլ ավելացնեմ, որ նա զուրկ է ազգային, մարդկային տարրական արժանապատվության զգացումից, չունի բարոյակական նորմեր, արժեհամակարգ։
Բայց, արդյո՞ք, նա ադեկվատ չէ իրականությանը, կամ երբ եկավ իշխանության, չգիտեր, թե ի՞նչ պետք էր անել արցախյան հարցում։
Ոչ, հարգելի Վարդան Օսկանյան և Վահե Հովհաննիսյան, վարչապետ կոչեցյալը, ոչ միայն շատ լավ գիտակցում էր, թե ինչ պետք էր անել արցախյան հարցում, այլև հենց այդ հարցը լուծելու համար, նրան տարիներով պատրաստեցին և աջակցեցին, իշխանության հասնելու համար։Երկար փնտրտուքից հետո, վերջապես գտան մեկին, որը չունի որևէ արգելակ, կարմիր գծեր և հանուն իշխանության և փողի, պատրաստ է զոհաբերել ամեն ինչ՝ կյանքեր, հայրենիք։
Թվում է, թե նա լսող չէ, այլ ինքնավստահ, միանձնյա իշխող երևույթ։ Ո՛չ, նա հնազանդորեն , քծնաժպիտը դեմքին լսում և հնազանդվում է , իրեն իշխանության բերողներին՝ հիշենք նրա ժպտաքծնողական դեմքը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ։
Եվ նա միանգամայն ադեկվատ է մեր իրականությանը, քանի որ, այն ինչ կատարվում է Հայաստանում և Արցախում, նրա ՝ իր տերերի առջև ստանձնած պարտավորությունների կատարումն է։
Անշնորհակալ գործ է, վարչապետ կոչեցյալի խոսքերն ու արարքները լրջորեն քննարկելն ու քննադատելը։ Այդ ամենից նա ավելի ոգևորվում է և էլ ավելի մոլորեցնում հասարակությանը։
Այս մղձավանջից ազատվելու միակ միջոցը միավորվելն, ընդվզելն ու վռնդելն է ազգակործան իշխանությանը։
Ավետիք Իշխանյան