|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն համագործակցի ՀՀԿ-ի հետ, կհայտնվեն կոտրած տաշտակի առջեւ: Նա նաեւ զգուշացրել է` ՀՀԿ-ի մասին լուրեր տարածողները սխալ են գնահատում կուսակցության հնարավորությունները:
«Երկիր»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը` նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը նման պահվածքը «լկտիություն, գռեհկություն» որակեց: Թե ո՞ւմ էր ուղղված վարչապետի այս նախազգուշացումը, Բագրատյանը չգիտի:
«Դա իրանց կուլտուրան է, մտածում ա թուրը կտրում ա, բոլորին կարողանում ա խաբի, անպատժելիություն ա իշխում»,- նշեց մեր զրուցակիցը եւ հավանական համարեց, որ վարչապետի խոսքերը բոլոր ուժերին էին ուղղված: