Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը այնքան էլ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի սրտով չէ. կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
«Ադրբեջանը ՄԱԿ-ում լավ աշխատեց եւ վերջին պահին, երբ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը տեսան, որ Ադրբեջանը հասնում է իր ցանկությանը, պարզապես չցանկացան խանգարել, որպեսզի վատամարդ դուրս չգան»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետը եւ նշեց, որ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության հարցում ՄԱԿ-ի ամբիոնն կփորձի առավելագույնս օգտագործել:
Քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի կողմից երբեւիցե լուրջ քաղաքականություն չի վարվել, «Հայաստանն ունի ռեֆլեքսային քաղաքականություն, երբ պարզապես գնում է գործընթացների հետեւից, ինչն էլ լուրջ չէ կոնֆլիկտներ ունեցող երկրի համար»:
«Մեր ԱԳՆ-ն կարծես պրոտոկոլային վարչություն լինի, որն, ըստ էության, օտարերկրյան հյուրերին ընդունելով եւ ճանապարհելով է զբաղված: Բանակցություններ վարելու ֆորմալ պաշտոնով չի զբաղվում»,-հայտարարեց Բոզոյանը, բայցեւ եղածում միայն ԱԳՆ-ին մեղադրել չցանկացավ, «քանի որ վերջինս միայն կատարողական մարմին է, անում է այն, ինչ իր առջեւ դնում են»:
Քաղաքագետի հավաստիացմամբ լուրջ անելիքներ ունենք երկրի ռազմավարության հարցում: