Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ատոմակայանի` ազատման դիմում ներկայացրած 158 աշխատակիցները քննարկումների արդյունքում եկել են փոխհամաձայնության եւ շուտով կվերադառնան աշխատանքի. yerkir.am-ին հայտնեց Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Թե կոնկրետ ի՞նչ համաձայնության են եկել ատոմակայանի տնօրինությունն ու աշխատակազմը, Ա. Մարտիրոսյանը չհայտնեց` նշելով, որ այդ հարցը պետք է ուղղել ատոմակայանի տնօրինությանը:
Հարցի կապակցությամբ մանրամասներ ստանալու նպատակով ատոմակայանի տնօրինության հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերն ապարդյուն անցան:
Սեպտեմբերի 20-ին ՀԱԷԿ ինժեներա-տեխնիկական անձնակազմի 158 աշխատակից ազատման դիմում էին ներկայացրել ատոմակայանի տնօրինությանը` պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձերը: Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել նույնիսկ, որ պլանային վերանորոգման մեջ գտնվող ատոմակայանի վերագործարկումը վտանգված է, քանի որ ազատման դիմում են ներկայացրել ՀԱԷԿ-ի այն մասնագետները, առանց որոնց ատոմակայանի շահագործումն անհնար է: