|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թերթին որոշ մարամասեր են հայտի դարձել Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսության` նախորդ երեքշաբթի կայացած վերջին ռաունդից:
Երկու պատվիրակությունների ղեկավարները` Լևոն Զուրաբյանն ու Դավիթ Հարությունյանը, հանդիպման սկզբում առանձնազրույց են ունեցել, որը տևել է մոտ 40 րոպե, այնուհետև վերադարձել են ու քննարկել օրակարգային թեման` արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Թե ի՞նչ են խոսել, կարելի է ենթադրել, քանի որ Զուրաբյանն ուրբաթ օրը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի ժամանակ, ի պատասխան այն հարցին, թե կոալիցիոն պատվիրակության անդամներից ո՞վ է իրենց հավաստիացում տվել, որ Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի, ասել էր, որ անուղղակի հավաստիացում ստացել է Դավիթ Հարությունյանից:
«Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Դ. Հարությունյանը հաստատեց առանձնազրույց ունենալու փաստը` հավելելով, որ հանդիպումներ, առանձնազրույցներ ու հեռախոսազրույցներ պարբերաբար են լինում: