Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոտ 7 ամիս առաջ մամուլում հրապարակումներ եղան, որ www.persons.am կայքէջում ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Զոհրաբ Զոհրաբյանի կենսագրականի տակ տեղ գտած կարծիքներում հայտնվել էր «Այս պարոնը ձեզի սեր կպատմե, հետո կուլա, որ փող չունի, հետո կգցե, զգույշ, տիկիննե'ր, ինձ պես մի եղեք» գրառումը, որի հեղինակը «Փարիզյան սուրճ»-ի տնօրեն Վալերի-Աշխեն Գործունյանն էր:
Նա գրառման մեջ նշել էր նաեւ, որ որոշ գործարարներ ցանկանում են խլել իր բիզնեսը: Կարճ ժամանակ անց ինֆորմացիան անհետացել էր, սակայն օրերս մամուլում կրկին լուրեր շրջանառվեցին, թե «Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը որոշել է հեռանալ Հայաստանից եւ արդեն վաճառքի է հանել իր ունեցվածքը:
Սկզբում գործարարը հաստատել էր տեղեկությունները, ապա` հերքել: Նա հերքել է նաեւ, թե իր «հետեւից է ընկած» պատգամավորը:
Նշենք, սակայն, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մամուլում բացահայտվելուց հետո տիկինը ծեծի էր ենթարկվել, ահաբեկվել էին նաեւ թեմային անդրադարձած լրագրողները: Գուցե այս անգա՞մ եւս Գործունյանի գնալ-մնալու անհստակ հայտարարությունները ահաբեկումների հետ են կապված: