Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իսկ ո՞ւմից՝ Ադրբեջանի՞ց, թե՞ Հայաստանից էր անկախացել Արցախը 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, եթե արդեն իսկ 1989 թ. դեկտեմբերի 1-ին վերամիավորվել էր Հայկ. ԽՍՀ-ի հետ:
Նախ, վերամիավորվելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել լիակատար անկախություն, ուստի Արցախի անկախության հանրաքվեն ոչ թե հակասել, այլ լրացրել, առավել ամուր է դարձրել վերամիավորման որոշումը, քանի որ այդ որոշման հիմքում դրվել է հենց Ադրբեջանից Արցախի ինքնորոշման «փաստը» (տե՛ս 1-ին կետ): Այսինքն՝ դե ֆակտո անկախությունը պետք է ուղեկցվեր միջազգային նորմերով ամրագրված իրավական անկախությամբ, ինչն էլ արվեց՝ նաև տվյալ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրությանը խիստ համապատասխան:
Բացի այդ, վերամիավորման որոշմամբ նախատեսվել են կառուցակարգային միջոցառումներ՝ «վերամիավորումն ԻՐԱԳՈՐԾԵԼՈւ ուղղությամբ գործնական քայլեր մշակելու համար», ինչը նշանակում է, որ վերամիավորումը ոչ թե համարվել է ավարտված, այլ ընթացքի մեջ գտնվող և ավարտին հասցնելու ենթակա գործընթաց, ինչից արգելվում է շեղվել արդեն Սահմանադրության ուժով ....»: