|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերին եւ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլանդերին:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, սպառազինությունների վերահսկմանը, Եվրոպայում սովորական զինված ուժերի /ԵՍԶՈՒ/ պայմանագրի ապագային առնչվող հարցեր:
Անդրադարձել են նաեւ տարբեր երկրների կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի պահանջների խախտման դեպքերին: