|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սիմֆերոպոլում «Տավրիայի» դժվարին հանդիպումից հետո Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքին ներկայացրել է իր տպավորությունները խաղից:
- Դժվար հանդիպում ստացվեց, բայց կարևորը հաղթեցինք։ Ինքներս մեզ համար խնդիրներ էինք ստեղծում: 1։0 հաշվի ժամանակ չէինք կարողանում օգտագործել մեր պահերը: Ինչի արդյունքում էլ գոլ բաց թողեցինք։ Բայց սա ֆուտբոլ է։ Մենք ցանկանում էինք հաղթել, և արդյունքում ստացվեց։
- Դու մոտ տարածությունից դարպասը գրավելու հիանալի պահ կորցրեցիր...
- Այո, այդ դրվագում ես անհաջող հարվածեցի գնդակին։ Հավանաբար շտապեցի և այդ պատճառով ոչինչ չստացվեց։
-Հավաքականի հանդիպումներից հետո դժվա՞ր էր կենտրոնանալ ակումբի խաղերի վրա։
- Հավաքականի հետ խաղերն արդեն անցյալում են։ Հիմա մտածում ենք միայն ակումբային ելույթների մասին։ Կարևորը, որ մենք լավ խաղ ցուցադրենք և արժանի հաղթանակներ տոնենք։