|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Օրեր առաջ Կազանում Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ եթե Հայաստանն եւ Ադրբեջանը ցանկանան, Իրանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջարկություններ անել. տեղեկացնում է Tehran Times-ը:
Մեհմանպարաստը նշել է, որ «սահմանային վեճեր սովորաբար ծագում են հարեւան երկրների միջեւ, եւ տարածաշրջանից դուրս գտնվող երկրները ձգտում են վեճերն օգտագործել` տարածաշրջանային հարցերին միջամտելու համար»: «Իրանը հանդես է գալիս այդ հարցով բանակցությունների եւ խորհրդատվությունների շարունակման օգտին եւ պատրաստ է օգնել լուծել Երեւանի եւ Բաքվի միջեւ տարածքային վեճը»,- ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանը եւ Իրանը կարող են էական դեր խաղալ տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման հարցում: