կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-13 15:52
Քաղաքական

Արձանագրությունները հրահրված են արտաքին ուժերի կողմից

Արձանագրությունները հրահրված են արտաքին ուժերի կողմից

Հայ-թուրքական` հանպատրաստից ստորագրված արձանագրություններն անպտուղ մնացին, եւ հայ ժողովրդին ներշնչվող հույսերը, թե սահմանը կբացվի, եւ մենք ավելի ամուր դիրքերում կլինենք Արցախյան հարցի լուծման ճակատում, որ տնտեսական կյանքը կբարելավվի, չիրականացան. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

 

Վերջինիս համոզմամբ` այդ գործընթացը հրահրված էր արտաքին ուժերի կողմից: «Մեկը ԱՄՆ-ն էր, որն արեց ամեն բան, որպեսզի գործընթացը հանգի շոշափելի արդյունքների: Մյուս կողմից` կար ռուսական կողմը, որ Հարավային Կովկասում ունի շահեր և դեմ է այդ ձևաչափով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց Արման Մելիքյանը:

ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հիմքում արտաքին ուժերի ազդեցություն չի տեսնում, թեեւ չի էլ ժխտում, որ արտաքին ուժերը եւս շահագրգռված են եղել: «Անկախ այն հանգամանքից` արդյունք կա՞, թե՞ ոչ, դա դրական քայլ էր»,- ասաց նա` պնդելով, թե առաջին քայլն արդեն արվել  է, եւ հիմա երկրորդ քայլն անելն ավելի հեշտ է լինելու:

 

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է, ի վերջո, դրվեն դիվանագիտական ռելսերի վրա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: