կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 22:57
Քաղաքական

Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները պետք է չեղարկվեն. Էդմոն Մարուքյան

Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները պետք է չեղարկվեն. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ոստիկանության կողմից այսօր կազմված վարչական արձանագրությունները (տուգանքները) պետք է չեղարկվեն

Պարետի անունից ՀՀ քաղաքացիներին ուղարկված կարճ հաղորդագրության համաձայն՝ այսօր մինչև կեսգիշեր քաղաքացիները կարող են փոխել իրենց մշտական բնակության կամ ինքնամեկուսացման վայրը։

Նշված հաղորդագրությունն ստանալուց հետո՝ քաղաքացիներից շատերը, առանց տեղաշարժման թերթիկի, երկրով մեկ սկսել են տեղաշարժվել, իսկ ոստիկանները նրանց երկրով մեկ բերման են ենթարկել բաժիններ ու կազմել վարչական արձանագրություններ, որոնք էլ վարչական պատասխանատվության` 100.000 – 250.000 դրամի չափով տուգանքի ենթարկելու հիմք են։

Մինչդեռ, նախ, ինչպես հայտնում են քաղաքացիները, նրանք այսօր չեն լրացրել տեղաշարժման թերթիկը, քանի որ ստացել են վերոնշյալ հաղորդագրությունը և կարծել, որ այսօր նրանք կարող են տեղաշարժվել առանց թերթիկի։

Երկրորդ, համաճարակի պայմաններում այդ անձանց բաժիններ բերման ենթարակելն ինքնին հղի է վարակման վտանգով։

Ըստ այդմ, այսօր կազմված բոլոր այդպիսի արձանագրությունները պետք է չեղարկվեն, քանի որ պարետատնից ուղարկված հաղորդագրությունը, որում որևէ հիշատակում չկա տեղաշարժի թերթիկի մասին, մոլորության մեջ է գցել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր այն ստանալով՝ կարծել են, թե այսօր կարող են տեղափոխվել առանց թերթիկի»: