|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Այսօր Գյումրիում 500 տպաքանակով լույս տեսավ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի պաշտոնական առաջին համարը` երկու մամուլ ծավալով: Անցած 5 օրերին լույս էին տեսել թերթի փորձնական համարները եւ անվճար բաժանվել գյումրեցիներին:
Օրաթերթի հիմնադիրը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբն է: Թերթի գլխավոր խմբագիր Լ.Բարսեղյանի խոսքերով` թերթի նպատակը տարածաշրջանում բազմակարծություն ապահովելն ու քաղաքացիական հասարակության` արտահայտման այլընտրանքային միջոց դառնալն է: