Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում 2 փաստաթուղթ է դրել շրջանառության մեջ: Նույնքան գրավոր հատարարություն է տարածել նաև Ադրբեջանի պատվիրակությունը:
Հայկական պատվիրակության ներկայացրած փաստաթղթերից մեկը` ԼՂՀ անկախության 20-ամյակի վերաբերյալ, հեղինակել է պատվիրակության անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը: Այն ստորագրել են 32 երկրների պատվիրակներ:
Մյուս փաստաթուղթը եղել է առաջարկություն, որ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունի` փոխելով իր կանոնակարգը, որում կամրագրվեն շահերի բախման բացահայտման մեխանիզմները: Դավիթ Հարությունյանը նշեց, որ ժողովրդական խորհրդարաններում նման նորմերն ընդունված են, սակայն ԵԽԽՎ-ում դրանք բացակայում են:
«Մեր առաջարկությունն է, որ դա գործի դրվի, քանի որ մենք կասկածում ենք, որ այդ կազմակերպությունն արժեքների կազմակերպությունից վերածվում է շահերի կազմակերպության»,- հայտարարեց մեր պատվիրակության ղեկավարը: