|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Շուշիում մայիսի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Արցախի՝ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի գործունեությունը և իշխանությունների անունից շնորհակալություն հայտնել նրան՝ ՄԻՊ ինստիտուտի ձևավորման համար:
Աշոտ Ղուլյանը նոր օմբուդսմենին ներկայացնելիս մասնավորապես ընդգծել է, որ չնայած երիտասարդ տարիքին՝ Ռուբեն Մելիքյանի մասնագիտական պատրաստվածությունը և աշխատանքային հարուստ փորձը թույլ կտա նոր մակարդակի հասցնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:
Արցախի Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանը շնորհակալություն է հայտնել Յուրի Հայրապետյանին՝ ՄԻՊ գրասենյակի ստեղծման և կատարած աշխատանքների համար և նշել, որ թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանա արդարացնել այն վստահությունը, որն այսօր ստացել է Ազգային ժողովի կողմից: