|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գիտնականներն առաջարկում են քթից հանված նյարդային ցողունային բջիջները վերածել ենթաստամոքսային գեղձի բջիջների, որոնք էլ, ինսուլին արտադրելով, կբուժեն շաքարախտը. տեղեկացնում է New Scientist-ը:
Ճապոնիացի գիտնականները փորձարկումներ են արել առնետների վրա. նրանք բջիջներ են վերցրել հոտառական սոխուկից եւ երկու շաբաթ բազմացրել դրանք, ապա ներարկել են ենթաստամոքսային գեղձի մեջ: Մեկ շաբաթ հետո, որքան էլ զարմանալի է, առնետների արյան մեջ ինսուլինի պարունակությունը կարգավորվել է: