|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Երեկ երեկոյան` ժամը 20-ի սահմաններում, Երևանի Եզնիկ Կողբացի փողոցի 3ա շենքի վերելակի հորն է ընկել 8-ամյա Էդգար Հարությունյանը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ` երեխան, 10-րդ հարկում կանչելով վերելակը, չի նկատել, որ խցիկը չկա, և հորն է ընկել՝ մինչև առաջին հարկ: Նրան օգնության են հասել հայրն ու հարևանները և տեղափոխել են Ծերեթելիի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։
Yerkir.am-ին-ին հիվանդանոցից հայտնեցին, որ երեխան ստացել է բազմաթիվ վնասվածքներ՝ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, պատռված վերք, կրծքի և որովայնի սալջարդ և ձախ սրունքի ոսկորների կոտրվածք։
Շոկից դուրս գալուց հետո Էդգար Հարությունյանը ենթարկվել է վիրահատության։ Բժիշկները նրա վիճակը գնահատում եմ ծանր, բայց կայուն:
© 2026 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։