|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Թիվ 8 ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը վերջերս անդամագրվել է ՀՀԿ-ին: Երեկ արդեն նա ԱԺ-ում շրջում էր` կուսակցական նշանը կոստյումին փակցրած: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Նահապետյանը պարզաբանեց, որ ինքը մեկուկես ամիս առաջ է անդամագրվել ՀՀԿ-ին:
Ըստ նրա` ինքը պատգամավորի թեկնածու առաջադրվել է ՀՀԿ կուսակցության որոշմամբ, բացի այդ` ՀՀԿ խմբակցության անդամ է, եւ տրամաբանական էր, որ նաեւ ՀՀԿ կուսակցության մեջ պետք է ընդգրկվեր: Նահապետյանը նշեց, որ ինքը միշտ համագործակցել է ՀՀԿ-ի հետ, իսկ անդամագրվելով պարզապես իրավական ձեւակերպում է տվել դրան, առավել եւս, որ համամիտ է այդ կուսակցության գաղափարներին: