|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում վանաձորցի Արման Անտոնյանի մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:
Արմանը մահացել է նախորդ տարվա ապրիլի 5-ին` սուր լյարդային անբավարարությունից` կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով (կայծակնային չարորակ ձեւ)` լյարդի օջախային մեռուկների առաջացումով:
Նրա մայրը` 49-ամյա Սուսաննա Անտոնյանը, դժգոհ է նախաքննության ընթացքից:
«Նախաքննությունից ես ոչ մի լավ բան չեմ տեսնում. կա'մ էդ բժիշկը, որ իմ երեխու գլուխը կերավ, լավ փող ա տվել, կա'մ թե չէ` լավ բարեկամ ունի: Գործով դատախազը Արամ Գրիգորյանն էր, ինձ ասաց` էդ գործի հետեւին էնպիսի մարդիկ կան, որ դժվար կարողանաս բացահայտել: 29 տարեկան մինուճար երեխուս կյանքը խլեցին: Էս մեկուկես տարի է արդեն, մի մահ չկարողացան բացահայտել: Ուրեմն իրենց պետք չի, որ բացահայտեն»,- համոզված է մայրը: