|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ. տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:
Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: ԵՄ գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին:
Ավարտելով աշխատանքային այցը Լեհաստան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր կվերադառնա Երևան: