Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ծերանոց դիմողների մեծամասնությունն ունի ընտանիք եւ չի ցանկանում բեռ լինել նրանց համար: Անցած տարվա համեմատ` Հայաստանի չորս պետական ծերանոցներում ապրող տարեցների թիվն ավելացել է 30-ով. տեղեկացնում է «Արմենպրեսը»:
Ներկայումս Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատում բնակվում է 440 տարեց, իսկ 4-րդ գյուղի թիվ 1, Նոր-Նորքի եւ Գյումրիի տարեցների ու հաշմանդամների տուն-ինտերնատներում` ընդհանուրը 640: Մասնավոր ծերանոցներում բնակվում է 95 տարեց:
Ծերանոց ընդունվելու համար նույնպես պետք է թղթարարությամբ զբաղվել. տարեցները դիմում են սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններին, պոլիկլինիկայում լրացնում են համապատասխան հարցաթերթիկ եւ ներկայացնում նախարարություն: Նախարարությունն էլ, իր հերթին, ուղեգրում է ծերանոց:
Պետությունը ծերանոցում ապրող յուրաքանչյուր տարեցի համար օրական հատկացնում է 3 075 դրամ, սննդի համար էլ` 1 335 դրամ: Մի փոքր ավելի գումար է տրամադրվում Վարդենիսի նյարդահոգեբուժական տուն-ինտերնատին, քանի որ այստեղ բնակվողները հատուկ խնամքի կարիք ունեն: Յուրաքանչյուր տարեց մարդու տրվում է 5 066, սննդի համար` 1 579 դրամ: