|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Հունվարի 15-ին` ժամը 07.07-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ծերերի տուն-ինտերնատում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով, սենյակներից մեկում առկա է երկու կնոջ դի:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական վարկածի` Երևանյան խճուղու թիվ 18 հասցեում` տուն-ինտերնատի թիվ 53 սենյակում, էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա ընկած ծածկոցից տեղի է ունեցել թերայրում, ինչից ծխահարվել և մահացել են Ա. Օ.-ն ((ծնվ. 1953թ., աջ բազկի հատվածում այրվածքներ) և Հ. Ա.-ն (ծնվ.1934 թ.):