կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-21 13:59
Մշակույթ

Լինենք ուժեղ՝ արևի տակ մեր տեղն ու գոյության իրավունքը պահելու համար․ Գարեգին Նժդեհ

Լինենք ուժեղ՝ արևի տակ մեր տեղն ու գոյության իրավունքը պահելու համար․ Գարեգին Նժդեհ

Համազգային Հայ Կրթամշակութային միության երևանյան գրասենյակը ֆեյսբուքյան պաշտոնական էջը սկսել է հրապարակել նոր շարք, որում ներկայացվում են հայ մեծերի խոսքերը` ասված հայրենիքի օրհասական պահերին:

Ստորև ներկայացնում ենք Գարեգին Նժդեհի խոսքը. 

«Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա հրամայականը:
Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիությունը ոչինչ դարձնի մեզ ծանոթ այն բոլոր դժբախտ պայմանները,
որոնք դժվարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանության գործը․․․
Բարոյական ուժն է գոտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհավասար կռվում․ նա է դեպի հաջողություն ու հաղթանակ առաջնորդում, Նա եղել է և այսօր էլ միակ ապավենն է մեզ նման փոքր ժողովուրդների:
Ուրեմն ճանաչենք նա որպես մի ընդհանուր Աստվածություն, լինենք ուժեղ՝ արևի տակ մեր տեղն ու գոյության իրավունքը պահելու համար»։