Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական գաղտնի ծառայությունը հետապնդում է բրիտանացի, ամերիկացի, նաեւ արեւմտյան այլ երկրների դիվանգետներին` կիրառելով հոգեբանական տեխոնոլոգիաներ, որոնք մշակվել են դեռեւս ՊԱԿ-ի կողմից: Այս մասին գրված է The Guardian-ի` Մոսկվայում նախկին թղթակից Լյուկ Հարդինգի` նոր հրապարակված «Մաֆիոզ պետություն» (Mafia State) գրքում:
Անվտանգության դաշնային ծառայության այդ մեթոդների մեջ մտնում են արեւմտյան դիվանագետների տները գաղտնի մտնելը, անձնական իրերը տեղաշարժելը, պատուհանները բացելը, զարթուցիչներ միացնելը: Բացի այդ` ձայնագրվում են դիվանագետների հեռախոսային զրույցները, ստուգվում էլեկտրոնային փոստի նամակագրությունը, հետեւում են նրանց:
Թիրախային խմբում են Ռուսաստանում արեւմտյան երկրների դեսպանատների աշխատակիցները, ընդդիմության ակտիվիստները, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի աշխատակիցները եւ լրագրողները:
Գրքի հեղինակը գրում է, թե Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ կառավարությունները գիտեն այս գործողությունների մասին, սակայն չեն պայքարում դրանց դեմ` վախենալով ավելի վատացնել արդեն իսկ բարդ հարաբերությունները Վլադիմիր Պուտինի վարչակարգ հետ:
Գրքի հեղինակի բրիտանական աղբյուրները նշել են, թե արդեն կա հաստափոր մի թղթապանակ, որում բազում վկայություններ են պարունակվում դիվանագետների մասին:
Գիրքը ներկայացնում է նաեւ մի քանի ուշագրավ բացահայտումներ: Նշվում է, որ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ոչ պաշտոնապես խոստովանում են, որ մասնակից են լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության գործին, սակայն ցավով են խոսում այն մասին, թե ինչպես է կատարվել սպանությունը:
Մյուս բացահայտումն այն է, որ Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիան քվեարկությունից մեկ շաբաթ առաջ արդեն իմացել է, որ 2018 թվականի աշխարհի գավաթն անցկացնելու թույլտվությունը FIFA-ն ոչ թե Անգլիային, այլ Ռուսաստանին է տալու: