|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ԱԺ առաջին նիստում ընթերցեց խմբակցության հայտարարությունն այն մասին, որ խմբակցությունը վերադառնալու է նիստերի դահլիճ եւ շարունակելու է աշխատանքը:
Հիշեցրնենք, որ «Ժառանգությունը» փետրվարի 28-ից չէր մասնակցում ԱԺ նիստերին` պատճառաբանելով, որ օրակարգը չի արտացոլում ժողովրդի ներքին ու արտաքին պահանջմունքները, ինչպես նաեւ դեմ էին «նախագահական ընտրություններից երկու տարի առաջ դրա ելքը հակասահմանադրական եղանակով կանխորոշող Կոալիցիոն նոր հուշագրի» ստորագրմանը:
«Անցել է վեց ամիս: Երեւանում ու մարզերում երկրի քաղաքացիների հետ «Ժառանգության» հանդիպումները վկայում են, որ հասարակության մեջ ամրապնդվել է համակարգային փոփոխություններին միտված ամբողջական իշխանափոխության անհրաժեշտությունը, ինչն այլեւս առոչինչ է դարձրել կոալիցիոն հուշագիրը»,- ասաց Լարիսա Ալավերդյանը` ավելացնելով, որ հենց ժողովրդի ցանկությամբ էլ խմբակցությունը վերսկսելու է աշխատանքը խորհրդարանի լիագումար նիստերում: