կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 14:40
Հասարակություն

Օգնե՛նք Հովհաննես Գրիգորյանին, որ ամոթով չմնանք

Օգնե՛նք Հովհաննես Գրիգորյանին, որ ամոթով չմնանք

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին-

որ կարող եմ վերցնել հետս,

թե մի հեռու տեղ գնամ:

Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,

Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ

իսկ քարտեզի վրա

ընդամենը արցունքի մի կաթիլ…

Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,

որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,

որ չկորցնեմ հանկարծ…

Բանաստեղծ, ՀԳՄ քարտուղար Հովհաննես Գրիգորյանի մոտ հայտնաբերվել է թոքի քաղցկեղ: Բարդ վիրահատությունը կարող է իրականացվել միայն Գերմանիայում: Բուժումն արժե 50.000 դոլար: Կարևոր է և անհրաժեշտ յուրաքանչյուրիս օգնությունը, որպեսզի գալիք սերունդների առջև ամոթով չմնանք: ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ, ՈՒ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ ՆՐԱՆ: Հանգանակությունները կարող եք կատարել Pro Credit բանկում բացված հետևյալ հաշվեհամարներին.

AMD 253090017430-0090

EUR 253090017448-0092

USD 253090017455-0091: