Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Ռուսաստանը խստորեն կկասեցնի երկրի միասնությունը խարխլելու և ազգային կամ կրոնական խաղաքարտ բանեցնելու փորձերը, ՌԴ–ն պատրաստ է հակահարված տալ ամբողջ ճակատում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա» կուսակցության XXII համագումարի ժամանակ:
«Բոլոր պատմական ժամանակներում մեր հակառակորդները փորձել են սասանել այդ միասնությունը և հիմա նորից գնում են ուրիշների վրա փորձարկած սցենարով՝ փորձելով պառակտել մարդկանց, ազգային կամ կրոնական խաղաքարտ բանեցնելով։ Մենք խստորեն կկասեցնենք նման սադրանքները, կպատասխանենք ցանկացած սպառնալիքի ու մարտահրավերի, պատրաստ ենք հակահարված տալ, ինչպես ասում են, ամբողջ ճակատում»,- ասել է Պուտինը։