|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարդու նյարդային ցողունային բջիջները ուղեղի քաղցկեղի ճառագայթումից հետո կարող են օգնել վերականգնել հիշողությունն ու սովորելու ընդունակությունը. հայտարարում են Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները: Մկների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ ճառագայթումից երկու օր անց փոխպատվաստված ցողունային բջիջները վերականգնում են ճանաչողական գործառույթները. տեղեկացնում է doctors.am-ը:
Գաղտնիք չէ, որ ճառագայթում անցած հիվանդները կարող են հետագայում բարդություններ ունենալ սովորելու և հիշողության հետ: Ընդ որում` նման խանգարումը կրում է զարգացող բնույթ. այստեղից հետևում է կյանքի որակի նվազում: Նման խնդրի հաղթահարման համար գիտնականները վերցրել են մուլտիպրոտենտային նյարդային ցողունային բջիջներ ու փոխպատվաստել դրանք առնետներին, որոնք անցել էին ճառագայթման կուրս:
Բջիջներն անցել են նոր նեյրոնների առաջացման հետ կապված հիպոկամպի միջով ու դարձել ուղեղի լիարժեք բջիջներ: Չորս ամիս անց գիտնականները ստուգել են կրծողների վիճակը. պարզվել է, որ ճանաչողական գործառույթները լավացել են:
Դրական արդյունքների հասնելու համար անհրաժեշտ էր փոխպատվաստել 100.000 ցողունային բջիջ: