կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 16:23
Հասարակություն

Թե չէ` եկել ես, ինչե՞ր ես խոսում. գեներալ-պատգամավորը` փոխնախարարին

Թե չէ` եկել ես, ինչե՞ր ես խոսում. գեներալ-պատգամավորը` փոխնախարարին

Այսօր ԱԺ պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում 2014թ. բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումներն էին:

 

ՀՀ ֆինանսների փոխնարար Պավել Սաֆարյանին ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ըստ էության, նույն հարցերը տվեցին:

 

Ալեքսանդր Արզումանյանը հստակեցրեց իր հարցը. «Հասարակության մեջ կա այնպիսի կարծիք, որ Ազգային ժողովը կառավարության հետ միասին հավաքվել են ու տնավարի իրենք իրենց աշխատավարձերն են բարձրացնում` ի հեճուկս թշվառ սոցիալական խավերի: Մենք Ձեզ խնդրում ենք` բացատրեք, թե, օրինակ, որքան սպայի աշխատավարձ է բարձրացել և որքանով է բարձրացել: Բարի եղեք ուղղակի նորմալ հրամցնել դա»:

 

Հարցին միացավ Էդուարդ Շարմազանովը. «Այստեղ մենք հարցեր ենք հնչեցնում, որոնք բխում են հասարակության շահերից: Որքա՞ն սպայի աշխատավարձ է բարձրանալու: Առանց ամուր բանակի, Ազգային անվտանգության ու փրկարար ծառայության ու ոստիկանության դժվար է պատկերացնել երկրի զարգացումը, սա ռազմավարական հարց է, բայց նրանց աշխատավարձերը ցածր են»:

 

Նրանց միացավ նաեւ ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը, ով, դիմելով Պավել Սաֆարյանին, ասաց. «Դու ասա` ինչքա՞ն փող ես տալու զինվորին, սպային: Մեզի փող պետք չի, դու ասա` իրանց ինչքա՞ն փող ես տալու: Թե չէ` եկել ես, ինչեր ես խոսում»: Ապա, չբավարարվելով ֆինանսների փոխնախարարի պատասխանով, գեներալներն Մանվելն ու Սեյրանը դիմեցին  հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին. «Կորյո'ւն ջան, մենք գնանք կոֆե խմելու»: Եվ դուրս եկան դահլիճից: