Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի խորհրդարանի օրակարգից հայ-թուրքական արձանագրությունները հանելու փաստը շարունակում է քննարկման թեմա մնալ:
Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լեւոն Շիրինյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան իր քաղաքականության մեջ վերակողմնորոշվում է, եւ հնարավոր է` Հայաստանի հետ հարաբերությունների խստացման գնա:
«Ինձ համար անընդունելի է, երբ ասում են, որ արձանագրություններն օրակարգից հանելու մեջ ոչինչ չկա: Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի շատ կարծր տեսակետ, եւ այդ հարցը շատ մեծ ենթատեքստ ունի»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ եթե թուրքերը արձանագրությունները շատ արագ մեջլիսի օրակարգ չմտցնեն, ապա դա կնշանակի, որ ամերիկացիներն իրենց քաղաքականության մեջ ձախողել են:
«Թուրքիան չի ուզում ամերիկացիների բարեկամական խորհուրդները լսել, հետեւաբար, Հայաստանին մնում է նստել ու լուրջ մտածել, անալիզ անել, նոր միայն պատրաստել հակաքայլերը: Հայաստանի քայլը դեպի Թուրքիա այդ արձանագրությունների առումով ճիշտ է եղել` անվտանգության շեմը նկատի ունենալով: Իսկ հիմա Հայաստանը պետք է լրջանա Թուրքիայի հետ հարաբերություններում»,- կարծում է քաղաքագետը:
Նրա համոզմամբ` Թուրքիան չի ուզում հարաբերվել Հայաստանի հետ, բայց մեզ համար պարտադիր է Թուրքիայի հետ որոշ հարաբերություն պահպանելը` կրկին անվտանգության նկատառումներով, ինչն էլ Հայաստանում շատ սխալ ձեւով քննադատվում է: «Կարծում եմ, որ Հայաստանը որեւէ քայլ չպիտի անի, բացի լուրջ ուսումնասիրելն ու եզրակացություն անելը»,- նշեց Լ. Շիրինյանը: