|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացրած «Արմենիա» առագաստանավի անձնակազմին:
Կարեւորելով առաջին հայկական շուրջերկրյա նավարկությունը` քաղաքապետն ընդգծել է, որ խմբի կատարածը հայրենասիրության յուրովի դրսեւորում է: «Աշխարհը հնարավորինս շատ պետք է լսի ձեր այս նախաձեռնության և մեր երկրի մասին»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Նավարկության ղեկավար Զորի Բալայանը քաղաքապետին պատմել է անակնկալներով, դժվարություններով ու ձեռքբերումներով լի իրենց ճանապարհորդության մասին: Մշակված երթուղին ուներ հատուկ առաքելություն. չշրջանցել աշխարհի որևէ անկյուն, որտեղ գոնե մեկ հայ է ապրում:
Զորի Բալայանը Կարեն Կարապետյանին է հանձնել շուրջերկրյա ճանապարհորդություն անցած Երևանի դրոշը: